Ներքին 3 տարի առաջ - 12:22 12-02-2023

Գյումրիում թափառող շները հարձակվում են երեխաների վրա․ պատկան մարմինները լուռ են

«Աղջիկս ժամը 13:30-ի սահմաններում 11-ամյա որդուն ուղարկել է խանութ՝ հաց գնելու: Շքամուտքից դուրս է եկել ու թափառող շները, որոնք ստերջացված չեն, ոհմակով հարձակվել են նրա վրա»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրում Մուշ թաղամասի բնակիչ Համեստ Խաչատրյանը:

Նշենք, որ նախօրեին Համեստ Խաչատրյանի ամուսինը՝ Հակոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր թոռան լուսանկարները, որտեղ երևում է, թե երեխան ինչպիսի վնասվածքներ է ստացել շների հարձակումից:

«Թոռնիկիս պատմելով՝ նրա վրա հարձակվել է 4 շուն: Շներից մեկը դեմքն էր ճանկռել, մյուսը շալվարն էր պատռել և ազդիր մասում ատամով խորը ծակել: Երեխայի բղավոցները լսելով հարևանն է դուրս եկել, օգնել, հետո արդեն աղջիկս է օգնության հասել: Երեխային տարել ենք հիվանդանոց, վիրակապել են, վերքերը մշակել և կատաղության դեմ առաջին դոզան սրսկել»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Մուշ թաղամասում նման դեպքեր էլի են եղել: Թափառող շներն օրեր առաջ հարձակվել թաղամասի մեկ այլ երեխայի վրա: Բնակիչները բազմաթիվ անգամ բողոքել են, սակայն ապարդյուն. «Երեխային հարցրեցի՝ շների ականջներին ինչ-որ բան կա՞ր կպցրած, ասաց՝ չէ: Այսինքն՝ այդ շները հնարավոր է կատաղած էլ լինեն: Տարիներ առաջ մի երեխայի մոտ մահացավ կատաղած շների հարձակումից: Վախենում ենք, դեռ մի քանի պատվաստում կստանա»:

Խաչատրյանի խոսքով՝ երեխան բավականին վախեցած է. «Թոռնիկս ասում է՝ տատիկ, այդ տեսարանը անընդհատ աչքիս առաջ է: Հիմա էլ պետք է ամեն ինչ անենք, որ երեխայի մեջից այդ վախը հանենք»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին