Մամուլ 3 տարի առաջ - 08:51 11-02-2023

Գլխավոր դատախազը դասախոսում է նաև ԵՊՀ-ում, թիկնապահները հետը մտնում են ֆակուլտետի շենք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ԵՊՀ-ում դասախոսում է, համալսարան է ներկայանում թիկնապահների ուղեկցությամբ։ Իրավագիտության ֆակուլտետում նրա կողմից կարդացվող թեմաներն են՝ «Պենոլոգիա», «Կախյալ վարքագծի հիմնախնդիրները», «ՀՀ քրեական իրավունք»։

Վարդապետյանի զույգ թիկնապահները՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայողները, նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք, որտեղ գրեթե միշտ ուսանողներ կան։ Իհարկե, որեւէ հակաօրինական բան չկա նրանում, որ պետական պահպանության ծառայողներն ուղեկցում են գլխավոր դատախազին, սակայն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, ով, իմիջիայլոց, եւս դասախոսում էր նույն ֆակուլտետում, թիկնապահները շենք չէին մտնում, եւ Դավթյանին ուղեկցում էր միայն նրա խորհրդականը։

Ըստ ամենայնի՝ նախկին գլխավոր դատախազը փորձում էր չտարբերվել մյուս դասախոսներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան