Ներքին 3 տարի առաջ - 18:08 10-02-2023

Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուժը կորցրել է. փաստաբանը պահանջում է կարճել վարույթը


Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, քանի որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2003թ. ընդունված ՔՕ-ն ուժը կորցրել է, ըստ այդմ, ուժը կորցրել է նաև հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Վարդազարյանին։

Նկատի ունենալով, որ անձի վիճակը բարելավող նորմն ունի հետադարձ ուժ, պաշտպանության կողմը գտնում է՝ գործը ենթակա է կարճման, հետապնդումը՝ դադարեցման։ Մասնավորապես, Ռուբեն Վարդազարյանին մեղսագրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, մինչդեռ, գործող Քրեական օրենսգրքում «պաշտոնեական դիրքի չարաշահում» եզրույթ առկա չէ։

Այսօրվա դատական նիստին միջնորդության վերաբերյալ առարկությունները ներկայացրեց մեղադրող Աշոտ Ժամկոչյանը՝ նշելով, որ և՛ 2003թ ընդունված, և՛ գործող քրեական օրենսգիրքը արարքի հանցավորության և պատժելիության հարցի որոշումը կապում են այն կատարելու պահին գործող քրեական օրենսդրության հետ։

Ժամկոչյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 486-րդ հոդվածով նախատեսված արարքին, հետևաբար, Վարդազարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին և գործող օրենսգրքով համարվում են հանցավոր, չի ապաքրեականացվել։

Դատախազը նկատեց, որ նոր օրենսգրքով պատժի առավելագույն չափը նվազեցվել է, Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվի բարելավող սանկցիա։

Պաշտպան Արամ Օրբելյանը գտնում է, որ դատախազի ներկայացրած առարկությունը չի կարող հիմք հանդիսանալ իր ներկայացրած միջնորդությունը մերժելու համար։ Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին