Ներքին 3 տարի առաջ - 12:26 10-02-2023

Եթե քաղաքացին արտարժույթով եկամուտներ չունի, պետք է հիպոտեկային վարկ վերցնի դրամով. պատգամավոր


Եթե քաղաքացին արտարժույթով եկամուտներ չունի, պետք է հիպոտեկային վարկ վերցնի դրամով։ Դա նրան թույլ կտա կառավարել իր ռիսկերը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Արտարժութային կարգավորման եւ արտարժութային վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 10-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նոր օրենսդրական նախաձեռնությունը, նրա խոսքով, առաջարկվում է հենց այդ նպատակով։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին, գլոբալ փոփոխությունների համատեքստում, մեծացել են արտարժույթի տատանումները, ինչն իր հերթին զգալի ռիսկեր է առաջացնում ինչպես պետության, այնպես էլ բնակչության համար։ Դա հատկապես անդրադառնում է այն քաղաքացիների վրա, որոնք հիպոտեկային վարկեր ունեն արտարժույթով։

«Երկու ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 դրամ էր։ Քաղաքացին, որն, օրինակ, եվրոյով հիպոտեկային վարկ էր վերցրել, այսօր պետք է 9 տոկոսով ավելի վճարի։ Չէ՞ որ փոխարժեքն ավելացել է՝ հասնելով 427 դրամի»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Օրենսդրական նախաձեռնության համաձայն, եթե քաղաքացին արտարժութային եկամուտներ չունի, չի կարող և չպետք է արտարժույթով վարկեր ստանա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին