Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 21:08 29-06-2022

«Թալիբանն» արգելել է արտարժույթով գործարքներն Աֆղանստանում

«Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, արգելք է դրել հարավասիական այս երկրում արտարժույթի գործարքների վրա։ Երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը նոր սահմանափակման մասին հաղորդագրությունը հրապարակել է իր կայքում։

«Հողամասերի, տների, խանութների, շուկաների, տների, բնակարանների, գործիքների, տրանսպորտային միջոցների առքուվաճառքը, վարձավճարները և հիփոթեքն արտարժույթով խստիվ արգելվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Որոշումն ընդունվել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության նախարարների կաբինետի կողմից. թալիբներն այսպես են անվանում իրենց վերահսկողության տակ գտնվող երկիրը:

Որոշման կատարումը վերահսկելու համար ՆԳՆ-ն հանձնարարել է իր բոլոր նահանգային գրասենյակներին և հետախուզական ծառայություններին մշտապես վերահսկել և խստորեն կանխել խախտումները։

Խախտողներին սպասվում է խիստ պատիժ՝ շարիաթի օրենքներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի