Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 10-02-2023

Եվս մեկ քաղաքապետի թեկնածու. Ո՞վ կգլխավորի ցուցակը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվում են նաեւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ում։ Կուսակցության քաղաքապետացուն էլ, հավանաբար, լինելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքագրում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։
Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների եւ անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Սակայն, ըստ ամենայնի, հասկանալով, որ նախկին լինելն այլեւս խարան չէ, որոշել են ԲՀԿ-ով գնալ ընտրությունների։

Մեր տեղեկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հետեւյալ մեկնաբանությունը տվեց․ «ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որեւէ քննարկում չի ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության կամ դրա ձեւաչափի վերաբերյալ։ Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդն այդ բովանդակությամբ քննարկում կանի, եւ որոշման մասին, բնականաբար, մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ մինչ այդ ես որեւէ տեղեկատվություն չեմ մեկնաբանելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան