Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:51 09-02-2023

Հայաստանից այնպիսի հայտարարություն է հնչում, որ արցախահայությունն ավելի ընկճվի․ Արցախի ԱԺ պատգամավոր

«Հոյակապ, ընտիր։ Գազ չունենք, լույս չունենք, ձյուն ունենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակից և իրենց որպիսությունից։

Խոսելով այս պահին եղանակային պայմաններից, ձյան քանակից և ջերմաստիճանից՝ Գալստյանն ասաց, որ եղանակը շատ ցուրտ չէ, ձյան քանակն էլ նորմալ է։ Բանկչությունն էլ ընկճված չէ։ Պատգամավորն ասաց, որ Արցախում հոսանքն օրվա ընթացքում վեց ժամ բացակայում է։

Հարցին, թե նման պայմաններում, ինչպե՞ս են արցախցիները կարողանում ջեռուցել բնակարանները, Գալստյանն ասաց. «Ամեն մեկը մի ձևով են ջեռուցում․ մեկը փայտի վառարանով, լույս վեց ժամ չի լինում, փորձում են էլէկտրաէներգիայով»։

Հարցին, թե այս տեղացած ձյունը կարո՞ղ է Սարսանգի հարցում դրական լուծում տալ՝ Գալստյանն ասաց. «Դե, դա արդեն օգուտ է, որովհետև վեց ժամից չավելացավ, որովհետև խոսում էին, որ եթե հանկարծ գազերը չլինեն՝ կարող է 12 ժամ լույս չլինի։ Բայց դե արդեն երկրորդ օրն է գազ չկա, բայց վեց ժամը պահպանվում է»։

Գալստյանն ընդգծեց, որ ակնկալիքներ ունեն Հայաստանի օրվա իշխանություններից, որ իրավիճակին ավելի լուրջ վերաբերվեն։ «Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանի օրվա իշխանությունները վերջիվերջո լուրջ կմոտենան և գործնական քայլեր կանեն, որ այս խնդիրները հանգուցալուծվեն, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգով կշարժվեն և ամեն կերպ կփորձեն արցախահայությանը ընկճել։

Այս ամենի մեջ իրենց շատ լուրջ դերակատարությունը կա (Հայաստանի օրվա իշխանությունների), որն առ այսօր ոչ մի գործնական քայլ չի անում՝ հարցը հանգուցալուծելու համար, այլ, ընդհակառակը, տեսնում ենք իրենց տարբեր քաղաքական գործիչների շուրթերից այնպիսի հայտարարություն են հնչեցնում, որ արցախահայությունը էլ ավեկլի ընկճվի, մտածի, որ Հայաստանը երես է թեքել, բայց Հայաստան ասելով մենք օրվա իշխանությունը չենք նկատի ունենում, մենք գիտենք, որ Հայաստանը միշտ Արցախի համար եղել է թիկունք և Արցախն էլ Հայաստանի համար։ Եվ մինչև օրվա իշխանությունները չհասկանան, որ չկա Արցախի խնդիր, կա Հայաստանի խնդիր և այդ խնդիրը փաթեթային պետք է լուծվի՝ մենք ունենալու ենք ադրբեջանցիների կողմից նման վարքագիծ, որով փորձելու են այսպես պառակտել, մասնատել և առանձին-առանձին հարցերը լուծել ի օգուտ թշնամու»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին

Ձեզ գուցե հետաքրքրի