Ներքին 2 տարի առաջ - 12:13 30-09-2023

Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում աշխարհի խոշորագույն մեդիաների եթերում հնչում էին Արցախ, Արցախի պետնախարար բառերը

Հաղորդավար Էրիկ Անթառանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«‎Շատերն են գրել Ռուբենի արած բարեգործական և բիզնես նախագծերի մասին, ես էս գրառումով կպատասխանեմ շատերի մոտ առաջացող` կոնսպիրոլոգիական պատասխան ակնկալող հարցին` "Իսկ ինչի համար է նա եկել Արցախ ու ինչ կտա դա Արցախին"։

Առաջին մասի պատասխանն անմիջապես է հնչում` իսկ դու կտեղափոխվեի՞ր Արցախ ունենալով հնարավորություն ապրել նույնիսկ աշխարհի ցանկացած դրախտավայրում և կամ իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար, այն հայկական պահելու համար։

Հարցի երկրորդ մասն ավելի բազմաշերտ է, բայց իր` պետնախարարի պաշտոնում եղած շուրջ 100 օրերի ընթացքում ես հստակ կարձանագրեմ մի բան` նա խոստացավ որ աշխատելու է ի շահ Արցախի միջազգային ճանաչման ու սուբյեկտայնության բարձրացման, և այդպես էլ եղավ։

1.Պաշտոնավարման ընթացքում աշխարհի խոշորագույն մեդիաների եթերում հնչում էին Արցախ, Արցախի պետնախարար բառերը

2. Ցեղասպան Ալիևը հիստերիայի մեջ ամեն տեղ գոռում էր, որ Ռուբենը պիտի գնա, անգամ ՄԱԿ-ում դա բարձրաձայնվեց։ ՄԱԿ ում խոսվեց, որ կա Արցախ ու այն փաստացի ունի ղեկավարություն, որի հետ պատրաստ են "բանակցել", եթե դա չլինի Վարդանյանը։ Դա ինչ է եթե ոչ սոբյեկտայնության մասով նշաձողի բարձրացում այլ ոչ թե կզողի հոգեբանությամբ նշաձողի իջեցման կոչ։

Միջազգային հայտնի մեդիաներ ու կառույցներ անվարան կապվում էին մեզ հետ որպես Արցախից հնչող լուրերի սկզբնաղբյուր, և փաստացի ունենք շուրջ 4֊5 հազարի հասնող հրապարակումներ, որոնցից յուրաքանչյուրում հատուկ շեշտադրումներ կային Արցախի սուբյեկտայնության բարձրացման մասով, իսկ սա չէին մարսում շատերը թե Արցախում, թե ՀՀ ում։

Գործունեության մնացած մասերին էլ թերևս մի օր անդրադառնամ, բայց այս պահին այսքանով ուղղակի կոչ եմ անում։
Այսօր ժամը 15։00 բոլորս մի մարդու պես ի աջակցություն Ռուբենի ու հանուն Արցախի իրենց երբեք չխնայած ու ցեղասպանի կողմից գերեվարված մյուս ռազմական ու պետական գործիչների, դեպի մատենադարան»‎։


Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան