Մամուլ 3 տարի առաջ - 08:09 07-02-2023

Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների լուրն աշխուժացրել է նաեւ իշխանամերձ ուժերին։ Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երեւանի խորհրդի վերակազմավորման նիստ է արել եւ նախագահ է ընտրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, ով ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն է եւ այդ մասին անձամբ է հայտնել մեզ։ Մինչ այդ Երեւանի խորհուրդը ղեկավարում էր ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Խորհուրդը նաեւ որոշել է Երեւանի 2023-2028թթ. զարգացման ծրագիր մշակել։

Ավելի վաղ գրել էինք, որ գործող քաղաքապետը հնարավոր է այս ամսվա ընթացքում հրաժարական տա, ու մայիսին գնան արտահերթ ընտրությունների։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները, սակայն, երեկ հայտնեցին, որ իշխանությունները ռիսկերն են հաշվարկում, եւ, ըստ ամենայնի, հրաժարականն այս ամիս տեղի չի ունենա, քանի որ ՔՊ-ի ընտրվելու շանսերն այնքան էլ մեծ չեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան