Ներքին 3 տարի առաջ - 20:47 03-02-2023

ԱԺ պատգամավորները Սերբիայի դեսպանին են ներկայացրել Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ,որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԺ կայքէջից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հայկ Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով բարեկամական խմբերը համատեղ սերտ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում կնպաստեն երկու երկրների խաղաղ եւ բնականոն զարգացմանը:
Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով՝ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով: Ըստ դեսպանի՝ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար:
Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:
Նա խոսել է առաջացած հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ծրագրված էթնիկ բնաջնջում իրականացնելու մասին: Հայկ Մամիջանյանը հույս է հայտնել, որ միջազգային համայնքը մեծ ճնշում կգործադրի ադրբեջանցի իշխանությունների վրա` շեշտելով, որ շատ միջազգային կառույցներ իրենց մտահոգություններն արդեն արտահայտել են, խոսել են պաշտոնական Բաքվի հետ` առաջարկելով դադարացնել շրջափակումը:

Միքայել Թումասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի ապրիլին, որպես դիտորդ, ներկա է գտնվել Բելգրադում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ ունեցել է մի շարք հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ, որոնք շատ ջերմ են արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

Պատգամավորը, կարեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը, նշել է, որ ներկայում Սերբիայի խորհրդարանում կա ազգությամբ հայ երիտասարդ պատգամավոր, որը նաեւ Սերբիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ է:

Զրույցում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող խորհրդարանական դիվանագիտությունը, մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգանալու լուրջ ներուժ ունեն: Նշվել է, որ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ցանկությունը մեծ է:

Անդրադարձ է կատարվել տնտեսական, զբոսաշրջության, մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել