Արտաքին 3 տարի առաջ - 19:00 09-03-2023

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հրապարակային կերպով քննարկելն անիմաստ է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ կողմերի միջև համապատասխան շփումներ են տեղի ունենում, որոնց մասնակցում է նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը շարունակվում է։

Անդրադառնալով միջանցքի բացման վերաբերյալ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին՝ նա նշել է, որ դրան ոչինչ չունի ավելացնելու։ Նրա խոսքով՝ հարցի մանրամասների մեջ մտնելը, կամ հրապարակային կերպով քննարկելն անիմաստ է՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Լավրովը փետրվարի 28-ին Բաքվում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Նա ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ հայտարարությամբ միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ, սակայն տեխնիկական միջոցների կիրառմամբ հնարավոր է վերացնել ադրբեջանական կողմի կասկածները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի