Ներքին 3 տարի առաջ - 13:53 30-01-2023

Գիշերվա պայթյունից հետո Նոր Նորքում մինչև հիմա լույս չկա

«ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները գիշերը տեղի ունեցած կարճ միացման ժամանակ հերթապահություն են իրականացրել, որպեսզի հրդեհ չբռնկվի մինչև ժամանել են Էլ․ ցանցի աշխատակիցները»,- այս մասին Oragir.News-ին հայտնեցին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունից։

Հիշեցնենք՝ գիշերը հայտնել էինք, որ 1:30-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 50/1 շենքի հարակից տարածքում լսվել էին պայթյունի ձայներ, իսկ ողջ թաղամասը հոսանքազրկվել էր։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Oragir.News-ի հարցին, թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, ասաց, որ գիշերը վնասվել են սորգետնյա մալուխները․ «Հիմա էլեկտրացանցի ծառայողները աշխատանքներ են իրականացնում, որպեսզի վերականգնեն հարակից շենքերի էլեկտրամատակարարումը։ Թե ինչն է եղել մալուխի վնասման պատճառը, հայտնի չէ»,- ասաց Սարջանյանը։

Նշենք, որ արդեն 12 ժամ է Մոլդովական փողոցում մի քանի շենքեր հոսանքազրկված են։ Դեպքից հետո Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է պայթյունի հետևանքով առաջացած խոռոչը։



Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան