Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:34 25-01-2023

Ալեն Սիմոնյանը և Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։



ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են: Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել:



Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:
«Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը