Ներքին 3 տարի առաջ - 10:47 25-01-2023

Բացահայտ սուտ խոսալու համար մինչ գնալը ներողություն չե՞ք ուզում խնդրել․ Արսեն Վարդանյանը՝ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին

«ՀՀ պահեստազորի զինծառայողների» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, գրել է․

«Աղջի՝Քրիստ, բա ներողություն ո՞վ պետք է խնդրի:

Մամուլից ականատես դարձանք, պոտենցիալ հանցագործ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, ընդ որում դրանում որևէ զարմանալու բան չկա, զարմանալին այն է, որ մինչ օրս՝ ՀՀ կառավարությունը ողջ իր կազմով հրաժարական չի ներկայացնում:

Առիթից օգտվելով ուզում ենք հարցնել՝ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին, էն որ 27.12.2022 թ-ին Ազատություն TV-ով "Ֆեյսբուքյան ասուլիս" հաղորդաշարի ընթացքում` ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող` Էդգար Հովհաննիսյանի հարցին պատասխանելիս նշել եք, որ իբրև՝ Էդգար Հովհաննիսյանը՝ Ձեզ հասցեագրված նամակ-դիմումներում բազմից հայհոյել և վիրավորել է, բա բացահայտ սուտ խոսալու համար մինչ գնալը ներողություն չե՞ք ուզում խնդրել, էլ չենք նշում գրավոր պատասխանել՝ Էդգար Հովհաննիսյանի 09.01.2023 թ. թիվ 703311 սուտ խոսալու համար հրապարակավ ներեղություն հայտնելու պահանջի մասին դիմումին:

Հուսանք՝ Ձեր աշխատանքից ազատվելուց հետո՝ ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտը շուտով կապաքինվի, և ազատվելով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Դուք այլևս չեք զբաղեցնի որևէ այլ պետական պաշտոն, քանի որ Ձեր աշխատելավոճի հետևանքով վարքաբեկվում և արժեզրկվում է յուրականչուր պետական ինստիտուտ:

Հ.Գ. Ընդ որում, շնորհակալություն ենք հայտնում, որ ՀՀ պահեստազորի զինցառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանին չեք մեղադրել Ձեր նկատմանբ սեռական բռնություն գործադրելու մեջ:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին