Ներքին 3 տարի առաջ - 23:30 22-01-2023

Փամբակում կկառուցվի աննախադեպ հայկական եկեղեցի. ճարտարապետի պարզաբանումը

«Լոռու մարզի Փամբակ գյուղում նախագծել եմ փոքր եկեղեցի, Եկեղեցին նախագծել եմ ժամանակակից ճարտարապետությամբ՝ պահպանելով դարերով սրբագրված հայկական եկեղեցաշինական ավանդույթները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ճարտարապետ Տիգրան Գալստյանը։



Գալստյանը, հրապարակումով ցանկացել է հանրության հետ քննարկել՝ ո՞րն է ժամանակակից հայկական եկեղեցին, ինչո՞վ է այն տարբերվում 7-րդ դարի կամ 13-րդ դարի հայկական եկեղեցիներից։

«Մեր միջնադարյան եկեղեցիները իրենց ժամանակշրջանի համաշխարհային ճարտարապետական գլուխգոծոցներից են, ինչպե՞ս անել, որ մեր ժամանակներում կառուցվող եկեղցիները նույնպես լինեն ժամանակակից ճարտարապետության կարևորագույն կառուցներից ինչպես միջնադարում», - գրել է նա։



Հասկանալու համար, թե արդյո՞ք այդ նախագիծն ընդունվել է համայնքի եկեղեցու և համայնքի ղեկավարի կողմից՝ Oragir.News-ի հետ զրույցում Գալստյանն ասաց.

«Եկեղեցու կողմից բանավոր քննարկում ենք ունեցել նախագծի հետ կապված, համայնքի ու պատրիարքի կողմից այն արդեն ընդունվել է։ Գաղափարը ծնվել է մոտավոր անցած հոկտեմբերին։ Ես մասնագետների հետ քննարկել եմ, ինքս սովորել եմ, ուսումնասիրել հռիփսիմեատիպ եկեղեցիները, եկեղեցաշինությունից էլ՝ բավականին գաղափար ունեմ։ Միջնադարում մեր եկեղեցիները ճարտարապետական գլուխգործոցներ են եղել, հիմա որ նայում ես եկեղեցիներին՝ չես հասկանում, 7-րդ, 10-րդ , 13-րդ, թե՞ 21-րդ դարի եկեղեցիներ են։ Հարավային Ամերկայում կան նմանատիպ եկեղեցիներ, հույները ունեն շատ լավ եկեղեցիներ , օրինակ լեհերը ունեն նմանատիպ մոտիվներով եկեղեցի։ Եկեղեցին ինքն անվանում չունի, որովհետև դեռ որևէ դասի չենք կարող դասել, տեսակով՝ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը