Ավելին 4 տարի առաջ - 19:52 29-06-2021

Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցի

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել: Եկեղեցին տարիներ ի վեր գանձագողերի թիրախում է, ներսն ամբողջովին ապականված է: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել են հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) անունը:

Չյունգյուշի համայնքապետ Ալի Սուաթ Աքմեշեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին վերականգնելով նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը:

Դիջլեի համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի ղեկավար, դոցենտ Օքթայը Բոզանը լրատվամիջոցին հայտնել է, որ հայկական պատմական եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1841թ.՝ Աբդուլմեջիթ սուլթանի օրոք (​1839-1861):

«1890թ. Մարիամ Աստվածածին վանքը ուներ 30 սենյակ, ներսում կար վառարան, լողավազան և համամ (բաղնիք)»,-ասել է Բոզանը:

Թուրք պատմաբանը նույնպես այն կարծիքին է, որ եթե կիսավեր եկեղեցին վերականգնվի, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Չյունգյուշ և տեսնել պատմական կառույցը:

Նրա խոսքով՝ եկեղեցու վայրը պատմական արժեքավոր նշանակություն ունի, քանի որ ենթադրվում է, որ այդ տեղում մ.թ.ա. 50-ական թվականներին հեթանոսական տաճար է կառուցված եղել:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան