Արտաքին 3 տարի առաջ - 18:08 20-01-2023

«Հայաստանը դեռևս դասեր չի քաղել պատմությունից».թուրք պատգամավոր

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Քամիլ Այդընը հայտարարել է, որ «Հայաստանը դեռևս դասեր չի քաղել իր պատմությունից»։

Այս մասին թուրք պատգամավորն ասել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Պատգամավորն ընդգծել է, որ «եթե Հայաստանը մտածում է իր բարօրության մասին, ապա պետք է ակտիվ լինի դիվանագիտական բանակցություններում»: Նրա խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջացքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին։

Քամիլ Այդընն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից ամենաշատ օգուտ ու ներդրումներ կստանա Հայաստանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը «հայկական սփյուռքի և իմպերիալիստական արևմտյան պետությունների ազդեցության տակ իրեն վնասող սխալ քայլեր է ձեռնարկում»։

«Այն, որ Հայաստանը դիվանագիտական բանակցությունների չի գնում, հստակ վկայում է, որ նա դեռ դասեր չի քաղել պատմությունից»,- եզրափակել է Այդընը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին