Ուղիղ եթեր

ՀՀ-ն խթանում է իրանական ընկերությունների մասնակցությունը շինարարական մրցույթներում

Ներքին 2 տարի առաջ - 17:40 20-01-2023
Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: Հունվարի 20-ին Սյունիքում անցկացվեց ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի, շինարարության ոլորտում իրանական առաջատար ընկերությունների մասնակցությամբ:

Նախարարն ու դեսպանը Սյունիք էին այցելել՝ նաև դիտարկելու Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի, Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ, քննարկելու այն ծրագրերը, որոնք հետագայում պետք է փորձեն համատեղ իրականացնել:

«Ամբողջ Հայաստանում իսկապես շինարարական մեծ ծավալի աշխատանքներ կան: Եվ մեր այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան այդ շինարարական աշխատանքներին: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նախարարը շեշտեց, որ Հայաստանում տարեցտարի ենթակառուցվածքային հսկայական աշխատանքներ են կատարում, ուղղությունները տարբեր են՝ դպրոցների շինարարություն, մանկապարտեզներ, ջրագծեր, ջրամբարներ, էլեկտրահաղորդման գծեր, ենթակայաններ, ճանապարհաշինարարական խոշոր ծրագրեր և այլն: «Եվ մենք տեսնում ենք, որ հայաստանյան ներուժը՝ հայաստանյան շինարարական ընկերությունները չեն կարող այդ ամբողջ պատվերը բավարարել: Ու համագործակցության լավ հնարավորություն ենք տեսնում, տեսնում ենք իրանական ընկերություններին Հայաստանի շինարարության ոլորտում ընդգրկվելու լայն հնարավորություն»,-ասաց նախարարը:

Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ:
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ կովկասյան տարածաշրջանը շատ զգայուն պայմաններում է: Եվ այդ պայմանները պահանջում են Իրանի և Հայաստանի միջև առավել քան երբևէ հարաբերությունների ընդլայնում բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում: Եվ այդ նպատակն իրագործելու համար պետք է հաշվի առնել այդ ոլորտներում առկա կարողությունները»,-ասաց դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նա կարևորեց, որ իրանական առաջատար ընկերությունները ճանաչումը Հայաստանում, հատկապես Սյունիքի մարզում առկա հնարավորությունները: Մյուս կողմից դեսպանը հույս հայտնեց, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ու հնարավորություններ՝ Հայաստանում համապատասխան աշխատանքներում իրանական ընկերությունների ներկայություն ապահովելու համար:

«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին արագ տեմպերով աճել են և 2022 թվականին հասել մոտ 700 մլն դոլարի: Սակայն մեզ թվում է, որ այն դեռ հեռու է ցանկալի կետից: Եվ դեռ կան բազմաթիվ չօգտագործված կարողություններ»,-ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ համաժողովը նոր հորիզոններ կբացի երկու երկրների հարաբերություններում, հատկապես ենթակառուցվածքների զարգացման շատ կարևոր ոլորտում, նաև կնպաստի հասնել երկու երկրների ղեկավարների կողմից դրված նպատակին, այն է՝ կարճաժամկետ հեռանկարում գրանցել մոտ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն