Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:05 20-01-2023

Հայաստանը ինտենսիվ  կազմաքանդվում է․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանը ինտենսիվ կազմաքանդվում է։ Նեխահոտ է գալիս կառավարման փնթիությունից ու բորենու հոգեբանությամբ հասարակական կոլաբորացիոնիստ շերտից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է. «Տեղի ունեցավ անմարդկային ողբերգություն, բայց դա վերջը չէ, եթե ոչինչ չի փոխվի։
Ներհասարակական բարքերը գտնվում են բորենիների և գլուխները կախ ոչխարների կոորդինատներում։
Պատերազմից ու պարտությունից հետո ռեստորաններում քեֆերը չէին դադարում։ Սա համարվեց նորմալ։
5000 զոհ տալուց հետո երկրի առաջին դեմքերը միկոնոսներում թռվռում էին։ Նորմալ համարվեց։
Պատերազմը հասնում է Ջերմուկ, 200-ից ավել զոհ. մի քանի օրից մոռացվում է։

Երկրի ղեկավարի ամեն ելույթ գալիք աղետի անոնս է ու սեփական անճարակության մասին հայտարարություն. ոչ մի հետևություն։
Ալիևը մեկ տարի է տալիս մեզ՝ հանձնվելու համար. դատապարտված գառի հոգեբանությամբ շարունակում ենք ապրել։

Ընդդիմության «մեր օրակարգում» չկա՞ հանրային տրամադրությունների կազմակերպումը, հանրային ցասումը ռացիոնալ պայքարի հունի մեջ դնելը, իշխանության փոփոխության գրագետ աշխատանքի կազմակերպումը։
Իշխանական փնթի կառավարման և դեգրադանտ հանրային բարքերի պայմաններում ամեն օր նոր աղետ, նոր ողբերգություն կարող է տեղի ունենալ։ Քանդվող պետությունը ողբերգության միջավայր է։ Սա կանգնեցնել է պետք։ Ինչպե՞ս։

Իշխանությունը Հայաստանում պետք է փոխվի։ Ուրիշ լուծում չկա։ Արդեն առնվազն 7-8 ամիս է, ինչ բոլորը հասկացել են, որ պայքարի արդյունավետ ձևաչափ չունենք։ Միևնույն է, շարունակում ենք կառչած մնալ ու հորինել հազար սուտ, թե ինչու նոր, ավելի աշխատունակ ձևաչափեր, պայքարի ենթակառուցվածքներ չենք ստեղծում։ Ժողովուրդը մնացել է առանց առաջնորդության, հետևաբար՝ պետության դեգրադացիան դառնում է ավելի ինտենսիվ։ Հայաստանում աղետալի դեպքեր են լինում ողբերգական հաճախականությամբ, և հանրությունը հուզական, էմոցիոնալ արձագանք է տալիս, պահանջներ ներկայացնում, որոնք չկազմակերպված հանրության պարագայում հնարավոր չի լինում վերածել գործողության ալիքի։

Երկրորդ օրն է՝ Հայաստանում համատարած ցասում է, բայց չկա համակարգ, որն էմոցիաները, ցասումը կվերափոխի քաղաքական պրոցեսի։ Հիմա ո՞ւմ մեղադրենք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան