Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 20-01-2023

Պաշտոնական անփութություն ու սգի թեման փակելու մղում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում:

Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական, 15 ժամեկտայինի կյանք խլած միջադեպին, այլեւ արագ-արագ, ոտքի վրա ցանկանում է առանց նախաքննության ավարտի ու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանման առաջինը հայտնել, թե ինչ է կատարվել զորամաս համարվող հյուղակում, որտեղից փրկվել են 3 հոգի, սակայն ի վիճակի չեն խոսել: 2023-ի տոնական միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց սահմանը պաշտպանող ու երկրի անվտանգությունը հսկող 18-ամյա զինվորը տանն անգամ չնմանվող ինչ-որ կացարանում է բնակվում: Թերեւս սա՛ է Նիկոլ Փաշինյանի պահած բանակի երեսը:

2 տարի առաջ, երբ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգում էր առաջնագծի կահավորանքի մասին, Փաշինյանը գլուխ էր գովում, թե արվում է ամն բան, սակայն գաղտնի: Իրականում կառավարության անդամները, իշխանական պատգամավորներն ու ՔՊ-ական ամենատարբեր չինովնիկները շտապում են հավելավճարներ ստանալ, «վոյաժների» մեկնել ու գերթանկարժեք հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ կազմակերպել, բայց նույն այդ պահին իշխանությունը, մեկ-երկու երկրորդական պաշտոն զբաղեցնող զինվորականի աշխատանքից ազատելով, շտապում է փակել 15 ընտանիքի սգատեր դարձնելու անչափ ցավոտ թեման:

Եթե իշխանությունն ինչ-որ կերպ այս ամենը կարողանար «նախկինների» հետ կապել, ապա, վստահեցնում ենք, առանց վարանելու մեղքն իր վրայից նրանց վրա կգցեր ու հանգիստ շունչ քաշելով՝ նորից կսկսեր բանակին ելակ հրամցնելու մասին անդուլ եւ անդուր տեքստերը հրապարակ բերել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան