Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
copy image url

Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 13:34 01-03-2023
Մենք այսօր ոգեկոչում ենք մարտի 1-ի զոհերի հիշատակը և վերհիշում ենք մարտի 1-ի իրադասրձությունները, նախորդող իրադարձությունները: Այս մասին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ընդգծել, որ Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ: Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, և մարտի 1-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է:

Ես վերջերս, 2021-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ամենատարբեր հարթակներում առիթ ունեցա ասելու, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ընտրությունները ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ են դառնում, այլ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց: Սա նաև իմ անձնական հետևություններն են 2008-ի մարտի մեկի իրադարձություններից, որովհետև անձամբ էլ էականորեն ներգրավված եմ եղել այդ իրադարձություններին։

Մարտի 1-ը իրականում ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու ու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին էր»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը արդեն շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու. «Դրա երաշխավորը ժողովուրդն է, որն, ի վերջո, 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել ու ճշգրտում է իր նպատակակետերը: Իր նպատակակետը անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է:

Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն: Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», - ասաց Փաշինյանը։

«Մեր բոլոր պռոբլեմները ոչ թե պատճառ են, այլ՝ հետևանք։ Հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու շատ երևույթների նկատմամբ», - նշեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց. «Մենք ամեն ինչ կանենք, որ արժանի լինենք Մարտի 1-ի մեր զոհերին, 44-օրյա պատերազմի մեր զոհերին, սեպտեմբերյան ագրեսիայի, արցախյան առաջին պատերազմի զոհերին: Հայրենիքի համար, ազատության համար, օրինականության համար, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր բոլոր քաղաքացիներին, բայց նաև պետք է հիշենք մեր վերջնական նպատակը, որ ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության, իրավունքի և ազատության համար ոչ թե անընդհատ զոհվելու, այլ այդ ամեն ինչով ապրելու, մեր պետությունը զարգացնելու, շենացնելու տրամաբանության մեջ հայտնվենք: Բավ են զոհերը, մեր նպատակակետը ապրելու ժամանակն է և այս օրը հենց դա է խորհրդանշում»:

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է