Սպորտ 3 տարի առաջ - 18:14 17-01-2023

Ոչինչ չի կարող խանգարել մեզ․ Մխիթարյան

Ռիյադում (Սաուդյան Արաբիա) կայանալու է Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը՝ «Միլան» - «Ինտեր»։

Հանդիպման նախօրեին, «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, ասուլիսին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստն իր խոսքում ասել է․

«Մենք պատրաստ ենք։ Հեշտ չի լինելու, բայց մենք պետք է կատարյալ խաղ ցուցադրենք, ինչպես դա արեցինք 2 շաբաթ առաջ «Նապոլիի» և մրցաշրջանի սկզբում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղերում:

Մենք լավ թիմ ենք։ Գուցե ֆավորիտ չենք, սակայն մեզ համար «Միլանի» գրանցած վերջին արդյունքները կարևոր չեն։ Մենք պարզապես պետք է կենտրոնանանք մեզ վրա ու եթե խաղանք այնպես, ինչպես գիտենք, որ կարող ենք, ոչինչ չի կարող խանգարել մեզ»,- ասել է Մխիթարյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով