Մամուլ 4 տարի առաջ - 07:43 12-02-2022

Իշխանությո՞ւնն է խանգարել․ Հրապարակ

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը: Մինչ պաշտոնական հայտարարությունը, աշխատակիցներին արդեն իրազեկել էին, որ ArmNews հեռուստաընկերությունն ու Tert.am-ը մարտի 1-ից կդադարեցնեն գործունեությունը: Չնայած ընկերության տարածած հայտարարության մեջ չի նշվում, սակայն կոլեկտիվին ասել են, որ իշխանությունները խոչընդոտեցին, որպեսզի վաճառքի գործարք չկայանա: Այս մասին փետրվարի 12-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ մեջբերելով տարածված հայտարարությունից հետևյալ հատվածը․

«Մենք քննարկել ենք նաեւ վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին»:

Ըստ «Հրապարակի»՝ բանն այն է, որ «Քառյակ մեդիան» ցանկացել է որոշ բաժնեմասի սեփականության իրավունքը պահպանել, ինչն էլ հնարավորություն կտար քաղաքական կուրսը որոշակիորեն պահպանել եւ հավատարիմ մնալ ընդդիմադիր գործելաոճին: «Քառյակ մեդիայի» հիմնադիրներն են ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, իսկ սեփականատերը Միքայել Մինասյանն է: «Հրապարակի» աղբյուրները վստահեցրել են նաև, որ Մինասյանը որոշ դադարից հետո կրկին հայտ է ներկայացնելու։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում