Մամուլ 3 տարի առաջ - 08:06 17-01-2023

ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ազգապահպան գործունեությամբ զբաղվել, պահպանել Արցախը, պետք է ընդհանրապես հույս չդնեն նաև Հայաստանի ղեկավարության վրա, որովհետև ՀՀ ղեկավարության վեկտորները համընկնում են բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վեկտորների հետ:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Երբ անձը հակադրվում է ՀՀ իշխանությունների վերոնշյալ քաղաքական կուրսին, փորձում են, օրինակ՝ այդ անձի խնդիրը պաշտոնանկ անելով լուծել:
Տվյալ դեպքում խոսքը ԱՀ պետնախարարի մասին է: Ամենակարևորն այստեղ այն է, որ, ըստ էության, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կուրսերի հիմնական վեկտորների միջև որևէ տարբերություն չկա, այսպես ասած, ունիսոն քաղաքական կուրս է վարվում: Հենց Արցախում հայտնվում են ուժեր, որոնք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների կողմից անվերահսկելի են, միանգամից գործի են դրվում բոլոր ռեսուրսները՝ վարկաբեկելու այդ ուժերին, որոնք ասում են, որ չեն պատրաստվում հանձնվել, պայքարելու են Արցախը պահպանելու և այնտեղ ապրելու համար»,ասաց Վ. Հակոբյանը:

Այդուամենայնիվ, քաղաքագետը կարծում է, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի. «Չգիտեմ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ իշխանությունների ու իր ղեկավարի հայտնի դիրքորոշումների հետ: Ամեն ինչ չէ, որ ըստ այդ դիրքորոշումների է որոշվելու: Ավելին, կարծում եմ, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի հիմնական, շահագրգիռ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային խաղացողների համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան