Արտաքին 3 տարի առաջ - 13:50 12-01-2023

Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջում է ազատ արձակել Ղրիմում դատապարտված թաթարներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պահանջել է ազատ արձակել Ղրիմում 13 տարվա ազատազրկման դատապարտված հինգ թաթարներին։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Անկարան անհանգստություն է հայտնել 5 թաթարների նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ։ «Մեզ անհանգստացնում է, որ այսօր կայացված որոշմամբ Ղրիմի թաթար մեր ազգականներ Ջեմիլ Գաֆարովթ, Սերվետ Գազիևը, Էրֆան Օսմանովը, Ալիմ Քարիմովը և Սեյրան Մուրթազան դատապարտվել են 13 տարվա ազատազրկման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերահաստատել է Անկարայի աջակցությունը Ղրիմի թաթարների՝ իրենց հայրենիքում ազատ և ապահով ապրելու իրավունքին։

«Մենք ակնկալում ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ ապահովելու համար, որ Ղրիմում քաղաքական դրդապատճառներով բանտարկված մեր բոլոր հայրենակիցները, ներառյալ վերոհիշյալ անձինք և ավելի վաղ նույն կերպ դատապարտված Ղրիմի թաթարների մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալը, Ասան Ահմեդովն ու Ազիզ Ահմեդովը հնարավորինս շուտ ազատ արձակվեն ու վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,- նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զինվորական դատարանը Սիմֆերոպոլում դեռևս 2019 թվականին ձերբակալված 5 անձանց դատապարտել է 13-ական տարվա ազատազրկման, ովքեր մեղադրվում են ահաբեկչական բջիջ հիմնելու ու իշխանության զավթումը նախապատրաստելու մեջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան