Արտաքին 3 տարի առաջ - 22:00 08-05-2023

Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայկական կողմից պահանջել է անհապաղ ազատ արձակել Հայաստանում ձերբակալված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ պնդել է, թե, իբր ադրբեջանցի զինծառայողները «պատահաբար են հայտնվել Հայաստանի տարածքում»։ Ադրբեջանական կողմը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Բաբիրով Աքշին Գաբիլ օղլուի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի նկատմամբ ընթացող դատավարությունը։

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի այսպես կոչված «դատավարությունը» և այսպես կոչված «որոշումը» Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Բաբիրով Աքշին Գաբիլ օղլուի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի նկատմամբ, որոնք անհետացել էին այս տարվա ապրիլին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում և գերի ընկել հայկական կողմին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում հայտնաբերված ադրբեջանցի դիվերսանտ Ագշին Բաբիրովը դատապարտվել է ավելի քան 11 տարվա ազատազրկման, իսկ Հուսեյն Ախունդովի գործը դեռ հետաքննվում է։ Նա մեղադրվում է նաև սպանության մեջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է