Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:19 12-12-2023

Ավելի քան 150 միջազգային գործիչներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

Ավելի քան 150 գործարար, հումանիտար և քաղաքական ոլորտների միջազգային գործիչ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, ներկայում Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի թելեգրամյան ալիքից:

Ստորև ներկայացնում ենք միջազգային գործիչների բաց նամակը.

«Վառելիքի, դեղորայքի և պարենի մատակարարման ապօրինի արգելափակումից հետո, որը տևել է ինը ամիս, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսել է արյունալի ռազմական գործողություն և ներխուժել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս ներխուժման հետևանքները եղան հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ և գրեթե 120,000 մարդկանց՝ փաստորեն Արցախի ողջ հայ բնակչության բռնի տեղահանում: Համաշխարհային մեծամասնության կարծիքով՝ դա հավասարազոր է էթնիկ զտումների։
Իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի գործողությունները որակել են ցեղասպանություն:

Հայտնի հայ բարերար և մարդասիրական ոլորտի գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապօրինի բերման է ենթարկվել, երբ նա և այլ քաղաքացիներ մեկնում էին Հայաստան։ Նրա ձերբակալությունը հատկապես մտահոգիչ է, քանի որ հանուն Արցախի միջազգային աջակցություն ներգրավելու ջանքերը Վարդանյանին դարձրել են Բաքվի կառավարության թիրախը։ Ռուբեն Վարդանյանն Արցախի Հանրապետության այն բնակիչներից է, որը վերջերս առանց բավարար հիմքերի և սոսկ քաղաքական դրդապատճառներով բերման է ենթարկվել և ապօրինի կալանավորվել։ Ի թիվս այլոց կալանավորվել են հանրապետության երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Շատ այլ հայերի դեռ ապօրինի պահում են։ Այս մարդկանց առողջության և ինքնազգացողության մասին առկա ծայրահեղ սահմանափակ տեղեկատվությունը տագնապ է առաջացնում։

Նրանք բոլորը կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ, ներառյալ ՄԱԿ-ի կոնվենցիան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, որին միացել է նաև Ադրբեջանը։ Պայմանները, որոնցում պահվում են այդ մարդիկ, խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ նորմալ հաղորդակցության, նրանց վիճակի կանոնավոր անկախ մոնիտորինգի և հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը:

Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը ողջ աշխարհում։

Ամեն օր կարևոր է բանտարկյալների կյանքի համար. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պայման ներառի նրանց ազատ արձակումը:

Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել նշված ապօրինի ձերբակալված բոլոր անձանց»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան