Արտաքին 1 տարի առաջ - 10:10 30-01-2025

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ քննարկվել է 2024 թվականին անդամ պետություններում տիրող իրավիճակը։ Արդյունքում ընդունվել է № 2580 բանաձևը, որտեղ ասվում է, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում մոնիթորինգային կոմիտեի աշխատանքը, որը հետևում է 14 երկրների իրավիճակին:

Փաստաթղթում անհանգստություն է արտահայտված մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում և Վրաստանում, ժողովրդավարությունից նահանջի և մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Մասնավորապես, վեհաժողովը լրջագույն մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացման, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ բռնությունների հետ։
Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։

Վեհաժողովը նաև խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեի հետ համագործակցելուց հրաժարվելը։ Նշվում է նաև, որ ԵԽԽՎ-ն շարունակում է հետևել Արցախի նախկին ղեկավարության և մյուս ռազմագերիների հետ կապված իրավիճակին՝ կրկնելով այդ մարդկանց ազատ արձակելու կոչն Ադրբեջանին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի