Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:24 07-01-2023

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին պարիսպ կկառուցի

Հունաստանը Էվրոս գետի ափի երկայնքով Թուրքիայի հետ ցամաքային սահմանին պարիսպ կառուցել, հունվարի 7-ին հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը։
«Արտաքին գործերի և պաշտպանության կառավարական խորհուրդը որոշում է կայացրել, և Քաղաքացիական պաշտպանության նախարարությունը պարտավոր է այն իրականացնել՝ Էվրոս գետի ողջ երկարությամբ, այսինքն՝ սահմանին պարիսպ կառուցել։ Դրա ընդհանուր երկարությունը 140 կմ է»,- ասել է նա։
Թեոդորիկակոսը նշել է, որ առաջին 35 կմ-ի շինարարությունը կսկսվի շուտով: Դրա համար Հունաստանի կառավարությունը նախատեսում է 100 մլն եվրո հատկացնել։

«Մեր հարևանները շատ լավ գիտեն, որ դժբախտ մարդկանց շարունակական շահագործման համար տեղ չկա։ Հունաստանի սահմանները Էվրոսում անառիկ են, և դրանում կասկած չկա»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի Հունաստանը կանխել է 256 հազար անօրինական միգրանտների մուտքը երկիր։ Բացի դրանից, երկրի ոստիկանությունը ձերբակալել է մարդկանց 1,3 հազար փոխադրողների։

«Մենք վերջ դրեցինք անօրինական ներգաղթին։ Հույները կարող են վստահ լինել, որ մենք արդյունավետորեն լուծում ենք ապօրինի ներգաղթի խնդիրը, որն ուղղորդում և օգտագործում է հարևան Թուրքիան»,- եզրափակել է նախարարը։

Հունաստանի իշխանությունները Թուրքիայի հետ ցամաքային սահմանին արգելապատնեշ են կառուցում 2020 թվականից։ Մինչ օրս արգելապատնեշի մի հատվածը 37,5 կմ երկարությամբ արդեն տեղադրվել է։
Բացի անօրինական ներգաղթի հետ կապված իրավիճակից, Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածություն է առաջանում մեկ այլ հարցի շուրջ. Այսպես, հունվարի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր