Ներքին 3 տարի առաջ - 18:58 05-01-2023

ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանությունների հետ աշխատող, համակարգող մարմնի ստեղծումը

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է. «Ծավալապաշտական նկրտումները բավարարելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը շարունակվում է։

Հեռահար նպատակներ հետապնդող «բնապահպանական» կազմակերպված սադրանքի հետևանքով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Փաստացի Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մէջ և շուրջ 120.000 հայ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առջև։

Հերթական անգամ Ադրբեջանը շինծու պատրվակով կոպտորեն ոտնահարում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առանց լուրջ հակազդեցության արժանանալու Հայաստանի և Ռուսաստանի կողմից։

Ադրբեջանի այս սանձարձակ վարքագիծը, ինչպես միշտ, բացահայտ կերպով հովանավորվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները պարզ են՝ հայաթափել Արցախը, մասնատել և ինքնիշխանությունից զրկել Հայաստանի Հանրապետությանը։

Անցնող շաբաթների ընթացքում արցախահայությունը հերթական անգամ ի ցույց դրեց իր անկոտրուն կամքն ու ոգին և հակառակ բոլոր դժվարություններին շարունակում է տեր կանգնել իր ինքնիշխանությանը։ Տարբեր միջազգային կառույցների և ատյանների, բազմաթիվ երկրների պետական հաստատությունների և պաշտոնատար անձանց հասցեական դատապարտումները, առանձին գործիչների հայտարարությունները խիստ կարևոր և գնահատելի նկատելով հանդերձ, անդրադառնում ենք, որ դրանք բավարար չեն Ադրբեջանի անմարդկային գործելակերպը կանխելու համար։

ՀՅ Դաշնակցությունն իր կազմակերպական միավորների, Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի, ուղեկից միությունների և քույր կառույցների միջոցով կարողացել է դեկտեմբերի 12-ից դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական-քարոզչական և մարդասիրական գետնի վրա հսկայածավալ աշխատանքներ իրականացնել և այսուհետ ևս արվելու է առավելագույնը արցախահայությանը զորավիգ կանգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու համար։

Արցախը հայկական պահելու հարցում բոլորս անելիք ունենք։ Դժվարին ու ճակատագրական զարգացումները դեռ առջևում են։ Ինքնակազմակերպվելու, համազգային ջանքերով մեր իրավունքներին տեր կանգնելու ու մեր ազգային շահերը պաշտպանելու մարտահրավերների առջև ենք։

Առ այդ, ՀՅԴ Բյուրոն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանությունների հետ անմիջականորեն աշխատող, համահայկական ցանցային ներուժը կազմակերպող և համակարգող մարմին առաջացնելու շուրջ գործնական քայլերի ձեռնարկումը։

Միաժամանակ, մեկ անգամ ևս հարկ ենք համարում Հայաստանի օրվա իշխանություններին հորդորել զերծ մնալու Հայաստանի և Արցախի շահերը վտանգող, ապաշնորհ ու անհեռատես քաղաքականությունից։ Հայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Որևէ պարագայում Արցախի ինքնիշխանությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքը չեն կարող սակարկման առարկա լինել։ Ցանկացած ետքայլ կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով և եղանակներով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին