Միտք 3 տարի առաջ - 09:23 05-01-2023

Նոր տիպի բռնապետները կառուցում են իրենց իշխանությունը բոլորին բոլորի դեմ լարելով․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Նորմալ քաղաքական համակարգերով հանրապետություններում իշխանությունը փորձում է հանրության մեծ մասին համախմբել իր շուրջ, կառուցել հանրային համաձայնություն ինչ-ինչ անկյունաքարային հարցերի վերաբերյալ։

Ընդդիմությունն էլ փորձում է իր օրակարգերի շուրջ համախմբել հանրության մեծ մասին, որպեսզի ինքը դառնա հանրային համաձայնության առանցք։

Օրինակ՝ ազատական օրակարգերը մրցում են պահպանողական օրակարգերի հետ, սոցիալիստական օրակարգերը ազատ շուկայական օրակարգերի հետ ևն։ Եւ այդ պայքարի նպատակը կոնկրետ օրակարգերը կրողների շուրջ համախմբումն է, այսինքն մրցակցությունն, այսպես ասած, կոնսենսուսների միջև է
Նոր տիպի բռնապետությունները, որոնց մասին վերջերս հաճախ եմ գրում, քանի որ նիկոլապետությունը դրանցից մեկն է, գործում են ոչ թե համախմբման, այլ պառակտման սկզբունքով։

Նոր տիպի բռնապետները (spin-dictators կամ ըստ այլ հեղինակի՝ 3P-authocrats) կառուցում են իրենց իշխանությունը բոլորին բոլորի դեմ լարելով, փոխադարձ անվստահությունն ու ատելությունը հրահրելով, հանրային համաձայնություններն ու նորմերը քայքայելով, հնարավորինս մանր կտորների տրոհելով։
Որովհետև ինչքան շատ են իրար ատող բևեռները, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ նույնիսկ ցածր վարկանիշ ունեցող բռնապետին հնարավոր կլինի հեռացնել իշխանությունից։

Ամեն օր, օրական մի քանի տարբեր միջադեպերով հրահրվող խորը անվստահություն, երբեմն էլ ուղղակի ատելություն հանրության տարբեր խմբերի, սեգմենտների միջև...
Բոլորը բոլորին մեղադրում են, ստորացնում, իրար ծաղրում, հայհոյում և այսպես անվերջ։

Ու ամենահոռին այն եռանդն է, որով իրական ու մոտալուտ գոյաբանական սպառնալիքները թողած մենք իրար միսն ենք ուտում...»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը