Ներքին 3 տարի առաջ - 20:33 04-01-2023

Դատավորի, նրա օգնականի և փաստաբանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով եղբոր ընկերոջ և իր մտերիմ, Փաստաբանների պալատի փաստաբանի պաշտպանյալ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում քննվող քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել հիշյալ անձի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին ազատել կալանքից:

Այս մասին ասվում է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Իր նպատակին հասնելու դիտավորությամբ՝ դատավորը նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնականի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, իր մտերիմ փաստաբանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օգնականի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինելով գրավով:

Վերոնշյալ հանցանքները կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը), դատավորի օգնականի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 46-482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելը), փաստաբանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

Դատավորին, դատավորի օգնականին և փաստաբանին ներկայացվել է մեղադրանք. դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական վարույթից վերոնշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

2023 թվականի հունվարի 3-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին հանձնվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին