Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:40 03-01-2023

Բլինքենը Իսրայելի նոր արտգործնախարարին խնդրել է ուղերձ փոխանցել Լավրովին. The Times of Israel    

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի նոր արտգործնախարար էլի Քոենին խնդրել է ուղերձներ փոխանցել Ռուսաստանին երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Times of Israel թերթին այն մասին հայտնել բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյա:

Իսրայելական թերթը հայտնում է, որ երեքշաբթի օրը Քոենն այդպես էլ արել է։ Զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ եւ ուղերձներ փոխանցել նրան։ Թե հստակ ինչ ուղերձների մասին է խոսքը՝ աղբյուրը չի մանրամասնում։
Իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Բլինքենը տեղյակ է եղել Իսրայելի նախարարի՝ Լավրովի հետ նախատեսված զրույցի մասին։

Երկուշաբթի օրը, իսրայելցի դիվանագետների առջեւ ելույթի ժամանակ Իսրայելի արտգործնախարարը հայտնել է, որ հաջորդ օրը նա կխոսի Լավրովի հետ: Սակայն, չի հայտնել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ նախատեսված զրույցի մասին։ Երեքշաբթի կեսօրին Իսրայելը հեռախոսազրույց է խնդրել Կուլեբայի հետ։

Ուկրաինայի բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Կիեւն ակնկալել է, որ Քոենը կհետաձգի կամ կչեղարկի իր զրույցը Լավրովի հետ՝ նախ խոսելով Կուլեբայի հետ։ Դա տեղի չի ունեցել։ Աղբյուրը տեսակետ է հայտնել, որ եթե Քոենը նախ խոսի Լավրովի հետ, Կուլեբան մոտ ապագայում կարող է հրաժարվել Քոենի հետ ցանկացած խոսակցությունից։

Միեւնույն ժամանակ, այդ նույն աղբյուրը հերքել է այն դիտարկումը, թե Իսրայելը փոխում է իր քաղաքականությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը