Արտաքին 3 տարի առաջ - 15:36 02-01-2023

Սիրիան հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանին

Սիրիական բանակը հայտնել է, որ երկուշաբթի լույս հունվարի 2-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Զինվորականները պնդում են, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի Տիբերիա լճի ուղղությամբ։ Դրանից հետո օդանավակայանի աշխատանքը ընդհատվել է։

Հրթիռները հարվածել են նաև Դամասկոսի հարավում գտնվող թիրախներին՝ սպանելով երկու սիրիացի զինվորականների և «որոշ վնասներ պատճառելով»:

Ավելի վաղ տարածաշրջանային հետախուզության երկու աղբյուրներ հայտնել էին, որ հարվածների թիրախ է դարձել իրանական «Քուդս» ուժերի օդանավակայանի մոտ գտնվող անցակետը և նրանց կողմից աջակցվող աշխարհազորայինները:

Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու սիրիացի զինվոր՝ ըստ Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի: Հրթիռները հարվածել են նաև «Հզբոլլահի» և իրանամետ խմբավորումների դիրքերին օդանավակայանի շենքի ներսում և դրսում, այդ թվում՝ զինամթերքի պահեստում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Իսրայելն ուժեղացրել է իր հարվածները սիրիական օդանավակայաններին, որպեսզի թույլ չտա Իրանին զենք մատակարարել Սիրիայում և Լիբանանում իր դաշնակիցներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել