Այսօր հազարավոր ծնողներ ու երեխաներ անջատված են իրարից․ Արթուր Ստեփանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:10 30-12-2022
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ:

Մասնակիցներից Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր եկել են Հայաստանի կառավարությունից պահանջեն, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ. «Այսօր 19-րդ օրն է, որ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ: Հազարավոր ծնողներ և երեխաներ իրարից անջատված են, մի մասը գտնվում է Հայաստանում, մի մասն Արցախում: Դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Մենք այսօր որևէ դրական քայլ չենք տեսնում: Թեև տեսել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում անձամբ նախագահ Պուտինին ասել է, որ Լաչինի միջանցքը փակ է, բայց ոչ մի դրական քայլ չեն անում: Փաստորեն, եկել ենք այն համոզմն, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կարողանում իրենց խնդիրը կատարեն: Մյուս կողմից չենք կարող հասկանալ, ո՞նց կարող է նման գերտերությունը նման խնդիր վերցնի իր վրա, որ առնվազն 5 տարով մարդկանց համար ապահովելու է խաղաղ կյանք, բայց դեռ երկու տարի չանցած մարդիկ հայտնվել են բլոկադայի մեջ»,-ասաց Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի