Ներքին 3 տարի առաջ - 00:04 30-12-2022

Այս տարվա պլանը գերակատարել ենք 81 մլրդ դրամով․ ՊԵԿ նախագահ

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն է։ Հարցազրույցի թեման ՊԵԿ գործունեության ամփոփումն է։

«Մենք այս տարի ամփոփելու ենք 1 տրիլիոն 925 միլիարդ հարկային եկամուտներով, որը գերազանցում է նախորդ տարվա հարկային եկամուտները 338 միլիարդով։ Սա պատմական, ռեկորդային թիվ է մեր պետության համար և նախորդ տարի էլ բավական հաջող էր հարկային եկամուտների առումով։ Եվ այդ տարին գերազանցում ենք 338 միլիարդ բացարձակ թվով։ Ասեմ ավելին, մեր սկզբնական պլանը գերակատարում ենք 81 միլիարդով։ Այսինքն, դա այն գումարն է, որը արդեն հավաքագրվել է ավել սկզբնական պլանից և դրանք ուղղվել են տարբեր սոցիալական, անվտանգային կարիքների բավարարմանը»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ընդհանուր առմամբ հարկային եկամուտների ապահովման տեսանկյունից՝ տարին բարեհաջող էր։

Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ այս տարի հարկերը շատ ավելի արագ տեմպերով են աճում, քան տնտեսությունը։

ՊԵԿ նախագահը կարևորեց նաև, որ ՊԵԿ վարչարարությունը ավելի լավն է դարձել․ «Ընդհանուր առմամբ մենք ամեն տարի արձանագրում ենք, որ վարչարարությունը իր արդյունքը լրացուցիչ հարկերի տեսքով տալիս է»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում