Ներքին 3 տարի առաջ - 12:38 24-10-2022

Նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով, այն կկազմի շուրջ 505 մլրդ դրամ. Ֆինանսների փոխնախարար

Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով, այսպիսով` այն կկազմի շուրջ 505 մլրդ դրամ: Պետբյուջեով նախանշված է նաև, որ դրամային արտահայտությամբ պետական պարտքը կնվազի:

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի մանրամասներն է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:

«Սա կառավարության 2022-2026 թթ ծրագրի երկրորդ բյուջեն է: Մենք հետևողական ենք կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ: Որդեգրել ենք գործողությունների որոշակի հաջորդականություն»,-ասաց Հովհաննիսյանը:

Հաջորդ տարվա պետբյուջեով ծախսերը կկազմեն շուրջ 2 տրլն 590 մլրդ 147 մլն դրամ: Որպես կանոն սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են:

Խոսելով ծախսերի ավելացումներից՝ փոխնախարարն ընդգծեց, որ մյուս տարի պետք է փորձեն բարելավել երկրի անվտանգային միջավայրը՝ կայուն հիմքեր ստեղծելու հետագա զարգացման համար:

Այսպիսով՝ ամենամեծ ավելացումը վերաբերելու է պաշտպանության ոլորտում իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը:

«Պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տոկոսային հարաբերությամբ հիմա ավելի են մեծացել, քան նախկինում: Պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի համար 2023 թվականին նախատեսվել է շուրջ 505 մլրդ դրամ, որը 2022-ի համեմատ ավել է 160 մլրդ դրամով: Որևէ այլ ուղղությամբ նման աճ նախատեսված չէ»,- նշեց փոխնախարարը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ