Հայաստանում Իրանի ժողովրդականությունն էլ ավելի է աճել. իրանահայ հետազոտող
copy image url

Հայաստանում Իրանի ժողովրդականությունն էլ ավելի է աճել. իրանահայ հետազոտող

Արտաքին 2 տարի առաջ - 14:00 27-12-2022
Հայաստանում անցկացված հարցումները փաստում են, որ Իրանի ժողովրդականությունը Հայաստանում էլ ավելի է աճել այն բանից հետո, երբ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին հակամարտությունների ժամանակ հայտարարեց, որ կպահպանի Հարավային Կովկասի միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ որպես իր կարմիր գիծ: Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին ասել է իրանահայ հետազոտող Ժաննա Վարդանյանը։

Ելույթ ունենալով երեքշաբթի օրը Թեհրանի Կովկասյան հետազոտությունների հիմնադրամում կազմակերպված իրանա-հայկական հարաբերություններին նվիրված հանդիպմանը, Վարդանյանն ասել է, որ Թեհրանի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը շատ լավ է, և երկու երկրների տնտեսական կապերը դեռևս պահպանվում են և ունեն զարգացման մեծ ներուժ:

Վարդանյանը հայտնել է, որ հաջորդ տարվա սկզբին Հայաստանում կբացվի իրանական առևտրային կենտրոն։ Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ կսկսի գործել նաև երկու երկրների միասնական տեղեկատվական կենտրոնը։

Իրանահայ հետազոտողը նաև նշել է, որ Հայաստանը կառուցում է հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհը, և հավանաբար դրա կառուցմանը կմասնակցեն նաև իրանական ընկերությունները։ Նրա համոզմամբ՝ ճանապարհի շինարարության ավարտով կլուծվեն ԵՄ-ի հետ առևտրի լոգիստիկ խնդիրները։

Վերջինս հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված զինադադարի համաձայն՝ ռուս խաղաղապահներ պետք է տեղակայվեն Լաչինի միջանցքում իսկ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում օտարերկրյա զորքերի ներկայություն չի լինելու։

Վարդանյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրային փոխանակումների արժեքը 2021 թվականին կազմել է 500 միլիոն դոլար։ Նա նշել է, որ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 500 միլիոն դոլարը՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը հասնի 700 միլիոն դոլարի։

Ժաննա Վարդանյանը հիշեցրել է, որ 2020 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը երկրորդ անգամ բախվեցին Լեռնային Ղարաբաղի «վիճելի տարածքի շուրջ», իսկ 44 օր անց պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ և երեք, այսպես կոչված, եռակողմ հռչակագրերի ստորագրմամբ։

«Այն ժամանակ Իրանը, խոսելով իր սահմանների շուրջ իր հարևանների հակամարտությունների մասին, երկխոսության միջոցով աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և շեշտեց, որ չի հանդուրժի իր սահմաններին օտարերկրյա զորքերի առկայությունը»,- եզրափակել է էն:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր