Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:08 26-12-2022

Ադրբեջանական մամուլի թեմաներն էին վարչապետի տիկինը և Հանրային հեռուստատեսության կողմից Արցախի հանրահավաքն անտեսելը

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննսիյանն իր հոդվածում գրում է․ «Սկսել պարզ քայլերից․
Ադրբեջանական մամուլի երեկվա երկու հիմնական թեմաներն էին.
1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»

2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։

Հայկական կողմում
Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։

Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և արդեն սովորական դարձած` ինստիտուցիոնալ ընդդիմության լռություն, բացակայություն։

Վստահ եմ` բոլորս անընդհատ քննարկում ենք նույն հարցը. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել մթնոլորտը երկրում։

Պետք է սկսել գործել, թեկուզ՝ փոքր քայլերով, բայց գործել։ Առաջարկում եմ.

1. Մեծ խումբ քաղաքական, հանրային դեմքերի՝ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»։ Սա ուղերձ կլինի հասարակությանը, որ իշխանության դիմաց «լռություն-բացակայություն» չէ, և սա նաև ուղիղ աջակցություն կլինի Արցախի մեր հայրենակիցներին. Արցախն ամեն րոպե մեր մտքում է, մեր կյանքերը նույնն են, և Արցախն անտեսողը մերժվում է։

Հաջորդ քայլով՝ ժամանակն է անհատական էմոցիոնալ և պրագմատիկ մտահոգությունը վերածել քաղաքական պրոցեսի։ Բոլոր մտածող և մտահոգ մարդիկ թիմակիցներ են, անկախ՝ բոլոր տարբերություններից։ Ուրեմն պետք է ստեղծել այդ թիմը։ Քանի դեռ իշխանության դիմաց գրագետ-հաշվարկված և հասարակության հետ բաց խոսող քաղաքական պրոցես չկա, աղետները անխուսափելի են»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը