Մամուլ 3 տարի առաջ - 08:47 22-12-2022

30 մլն դրամի պայմանագիր՝ քաղավիացիայի վարչության նախկին պետին պատկանող ընկերության հետ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում: Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ավտոմեքենա է մատակարարել ոստիկանությանը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 785 մլն դրամ: Ուշագրավ է, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն 1 մլն դրամի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել Կադաստրի կոմիտեին:

2017 եւ 2016 թվականներին տարբեր պայմանագրերով ծառայություններ է մատուցել ընկերության ներկայիս սեփականատիրոջ ամուսնու՝ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած կառույցին՝ Քաղավիացայի կոմիտեին: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր իր կարգավիճակում դաժան քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան