Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:00 21-12-2022

Հայաստանի ռեսուրսները՝ նյութական, դիվանագիտական, ռազմական, ծառայում են ինչին ասես, բացի հայ ազգի շահերից


Ի դեպ, հիմա որ տարբեր երկրներից ամենաբարձր մակարդակով պահանջներ են հնչում բացելու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, այդ հայտարարությունների մեծ մասը Հայաստանի ընդդիմության աշխատանքի պտուղ է, ոչ թե նիկոլակական իշխանության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլը, ինչպես երեկ տեղեկացրի, դեռ մի բան էլ հայկական բոլոր դեսպաններին հավաքել է, բերել է Հայաստան ամենամյա հավաքի (business as usual)։

Ամենաթարմ օրինակներից. երեկ Կանադայում ԱԳՆ նախարարի հետ Արցախի շրջափակման հարցով հանդիպել են Կանադայի Հայ Դատի գրասենյակի պատվիրակությունը։

Ուշադրություն դարձրեք, ոչ թե Հայաստանի դեսպանը Կանադայում (որովհետև դեսպանը Ջերմուկում էր, Նիկոլի հետ տարի էին փակում), այլ Հայ Դատի մարդիկ են հանդիպել։

Մեկնաբանություններում կդնեմ մի քանի հղումներ, թե ինչ է արվել ու արվում։
Եկեք ևս մեկ անգամ արձանագրենք. Հայաստանի ռեսուրսները՝ նյութական, դիվանագիտական, ռազմական, ծառայում են ինչին ասես, բացի Հայաստանի և հայ ազգի շահերից։

Ավելին, լկտիաբար ասում են. «Ձեր անվտանգությունը գնացեք ռուսներից, ՄԱԿ-ից, Իրանից, ԵՄ-ից մուրացեք, իսկ մենք Եվրատեսիլ ենք անում ու տոնածառ զարդարում»...
Սա հայկական իշխանություն չէ, սա Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող օկուպացիոն ռեժիմ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով