Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:01 21-12-2022

Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ Հայաստանը հանդուրժող երկիր է

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ Հայաստանը հանդուրժող երկիր է։ Այս մասին Զոհուրին ասել է «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտում «Բազմադարյա պատմական եւ մշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության գրավական» թեմայով կայացած համաժողովի ընթացքում:

Իրանի դեսպանը գոհունակություն է հայտնել, որ իրանցիներն ու հայերը կարող են Երևանի Կապույտ մզկիթի կարգավիճակը և մուսուլմանների կողմից իրենց կրոնական ծեսերի անցկացման ազատությունը ներկայացնել որպես Հայաստանի կողմից հանդուրժողականության դրսևորում։ Վերջինս օրինակելի է համարել նաև Իրանում գործող հայկական եկեղեցիների կարգավիճակը։

Նա նշել է, որ դրանց քաղաքական և բարոյական նշանակությունն հասկանալու կարևորությունը: Դեսպանը կարևորել է նաև մշակութային կապերի փոխադարձ զարգացումը։

Միջոցառման շրջանակում հատուկ ուշադրություն է հատկացվել ընդհանուր պատմական ժառանգությանը, մշակութային հուշարձաններին, այդ թվում՝ Երեւանի Կապույտ մզկիթին, Իրանում հայկական եկեղեցիների պահպանմանը, պարսկերենի ուսումնասիրությանն ու մտավորականության ներկայացուցիչների համագործակցությանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում