Ներքին 3 տարի առաջ - 19:53 20-12-2022

Թող փորձեն ջարդել ու կոտորել մեզ, կստացվի՞. արցախցին հաստատակամ է

«Արդեն իններորդ օրն է՝ Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է, բայց Արցախի ժողովուրդը հաստատակամ է, իշխանությունները՝ նույնպես, ովքեր չեն կարող ժողովրդի կամքը չկատարել, այսինքն՝ բնապահպանները ներկայացել են կեղծ ակտիվիստների անվան տակ, իսկ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները, որը ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ»,- ստեղծված իրավիճակի վերաբերյալ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Բադասյանի խոսքով՝ այնպիսի փաստի առջև են կանգնել, որ հումանիտար ճգնաժամ է, այսինքն՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է. «Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա խուճապ չկա, մենք դիմանում ենք, Ադրբեջանը մտածում է, որ մենք խուճապահար կլինենք, և այլն և այլն, բայց ավելի լավ, մենք այսպիսի պայմաններում, երբ պատերազմից հետո իշխանությունների նկատմամբ առաջացավ անվստահություն, որը արդարացի էր, քանի որ պատերազմը պարտվեցինք, բայց հիմա մենք արդեն միավորվում ենք, և մենք հոկտեմբերի երեսունին տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ մեր հնչեցրած կոչին հավատարիմ ենք․ այն, ինչ որ այս կոչի ժամանակ եղել էր, սա ժողովրդի կոչն է եղել, Արցախի արտահերթի միջոցով՝ բոլոր կողմերին դիմել ենք և՛ ՄԱԿ-ին, և՛ Մինսկ-ի խմբի համանախագահ երկրներին, ՌԴ-ին հատկապես, որ դուք բոլորդ պարտավավոր եք կատարել այնպիսի առաջարկություններ Արցախի վերաբերյալ, որը չի՛ հակասում 1991 թվականի Արցախի ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքին։ Հիմա թուրքերը փակե՞լ են ճանապարհը․ թող փակեն, բայց նրանք որևէ պայման իրավունք չունեն դնելու, որը հակասում է այդ ինքնորոշման ու քաղաքացու իրավունքին։

Հարցին՝ նաև քննարկվո՞ւմ է նոր պատերազմի հնարավորությունը, պատասխանեց. «Իրենք գիտեն, որ կարող են իբրև մեզ ջարդել, դրանով կոտորել, բայց թող փորձեն»։

Հարցին, թե Արցախի նախագահի կողմից սպասե՞նք այլ գրառումների, ասաց․ «Արցախի նախագահի կողմից մեկն արդեն եղել է ՄԱԿ-ի վերաբերյալ, որ դիմել են ՄԱԿ-ի գրասենյակ։ Մնացածը չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ արդեն ինն օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է։ Փակ է Արցախը մայր հայրենիքին կապող միակ կյանքի ճանապարհը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի