Միտք 3 տարի առաջ - 13:52 20-12-2022

Հումանիտար ճգնաժամի հիմքում քաղաքական ճգնաժամն է, որն առկա է Հայաստանում

Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է.

«Մենք հետ ենք գնացել 1988թ.-ի աշխարհայացքին։ Դեսպանատների և միջազգային հանրության խղճին, միջազգային կազմակերպություններին ապավինելը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ունեինք պետություն, և որևէ դեսպանատան առջև նստացույցի խնդիր չունեինք։ Լիներ ուժեղ պետություն՝ այս հարցը կլուծեինք պետական լծակներով։

Կար ժամանակ՝ Լաչինի ճանապարհը բաց էր, ապահով էր, դրան զուգահեռ ունեինք Սոթք-Քարվաճառ նոր ճանապարհը, որովհետև ունեինք պետականություն։ Մենք մեր ձեռքով քանդեցինք պետականությունը, հիմա գլուխներս կախ, խեղճացած՝ թղթից ինքնաթիռներ ենք նետում։ Ու պետք չէ զարմանալ, թե ինչու է ճնշումը՝ միջազգային հանրության և Ադրբեջանի վրա, ոչ բավարար։ Այդպես էլ պետք է լիներ. առանց պետության երևացող կամ չերևացող գործունեության հնարավոր չի լինելու ապահովել բավարար ճնշում, նույնիսկ՝ սփյուռքի ակտիվություն։ Ժամանակն է պարզ ու հասցեական ասել, թե իշխանությունը, ընդդիմությունը, հանրությունը, ո´րը ինչ չի անում։

Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը
Հումանիտար ճգնաժամի հիմքում քաղաքական ճգնաժամն է, որն առկա է Հայաստանում։ Սա պետք է լուծել, որովհետև հումանիտար և քաղաքական ճգնաժամերը միասին ստեղծել են պետականության ճգնաժամ։ Կամ շատերը չեն հասկանում սա, կամ՝ ավելի անվտանգ է դեսպանատներից պահանջել ուժեղ և անվտանգ Հայաստան։ Նման բան չի լինում։ Մինչև բողոքի ելած սոցիալական խմբերը չգիտակցեն ճգնաժամի բովանդակությունը, իրավիճակը չի փոխվելու։

Ակնհայտ է, որ այս վիճակը նաև ուժեղ կոնսոլիդացնող առաջնորդության բացակայությունից է։ Պետականության գաղափարի շուրջ հասարակություններին կոնսոլիդացնում են վերնախավերն ու առաջնորդները։
Քանի չենք հասկացել, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին չէ, այլ՝ պետականության, թուրքը նորանոր պահանջներ է դնելու. մի քանի տասնյակ մարդ դեսպանատների առաջ կկանգնի, իսկ հազարավոր քաղաքացիներ Լաչինի փակ միջանցքի ֆոնին կխցանեն Դալմայի կամ մյուս մոլերի տոնական միջանցքները։

Պատերազմից հետո մենք կարևորագույն խնդիրն է՝ պետականությունը վերականգնելը, հումանիստական մտածողության փոխարեն մեզ պետական մտածողություն է պետք. դա է միակ բանալին՝ հայկական Արցախ ու բաց ճանապարհներ ունենալու։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը