Ներքին 3 տարի առաջ - 17:26 18-12-2022

Արցախի ժողովրդի տոկունությունից է կախված բոլորիս ճակատագիրը․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր Սարդարապատ։ Հասկանու՞մ ենք, արդյոք, որ այս օրերին հայոց Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Արցախի ժողովրդի տոկունությունից, համառությունից է կախված բոլորիս, այո՛ բոլորիս ճակատագիրը, լինենք մենք արցախաբնակ, հայաստանաբնակ, թե սփյուռքահայեր։ Արցախի, լեզուս չի պտտվում ասել․․․անկմանը, կհետևի Հայաստանի անկումը և ողջ հայ ժողովուրդը կդառնա պետականազուրկ ցեղ, արհամարհված բոլոր երկրների կողմից, որտեղ էլ կապաստանենք։ Կխճան և կարհամարհեն նաև ավանդական սփյուռքահայերին։

Այնպես որ Արցախի պայքարը պետք է վերածվի համազգայինի, ներառելով սփյուռքը, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանը։ Ամեն վայրկյանը ճակատագրական է։ Միթե՞ չենք կարող մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, մի պահ մոռանալ միմյանց հանդեպ նախկին վիրավորանքները, համախմբվել, ոտքի կանգնել, քշել ազգադավ իշխանությանը և փրկել հայոց աշխարհը։

Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել չլինելու հարցը»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ