Արտաքին 3 տարի առաջ - 15:24 11-12-2022

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի օրինակ է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան համաշխարհային հանրության համար օրինակ է՝ մարդու իրավունքների բոլոր տեսակի խախտումների, այդ թվում՝ իսլամաֆոբիայի, այլատյացության և ռասիզմի դրսևորումների դեմ պայքարում։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված իր ուղերձում։

Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ աշխարհը տարբեր տարածաշրջաններում շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ խախտումների և մարդասիրական ճգնաժամերի թատերաբեմ, չնայած այն բանին, որ գրեթե երեք քառորդ դար է անցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից։ Նրա խոսքով՝ նման խախտումներն ու ճգնաժամերը վտանգ են ներկայացնում ոչ միայն այն երկրների համար, որտեղ դրանք տեղի են ունենում, այլև ողջ աշխարհում խաղաղության և կայունության համար։

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ աշխարհում խաղաղության և կայունության լիակատար հաստատումը սերտորեն կապված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված միջոցառումների լայնածավալ իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և մարդասիրական պայքարի արդյունավետ կարողությունների զարգացման հետ։ Նա ասել է, որ համաշխարհային հանրությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն ու միջոցները՝ մարդկության ընդհանուր բարեկեցության ու երջանկության համար։

Թուրք պաշտոնյան նաև շեշտել է, որ այսօր համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպությունների կառուցողական և կանխարգելիչ դերն ու ջանքերն առավել քան երբևէ անհրաժեշտ են։

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է վճռական ջանքեր գործադրել՝ պաշտպանելու իր քաղաքացիների և միլիոնավոր մարդկանց իրավունքները, որոնց նա ապաստան է տվել։ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները մի կողմից նպաստում են բանակցային սեղանի շուրջ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր նախաձեռնությունների ձևավորմանը, իսկ մյուս կողմից՝ գործնականում դա իրականացնում՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավորներին։

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ կձևավորվի այնպիսի աշխարհակարգ, որտեղ համամարդկային արժեքների վրա հիմնված մարդու իրավունքներըն առաջնահերթ նշանակություն կունենան, իսկ խաղաղությունն ու արդարությունը կտիրեն ամբողջ աշխարհում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի