Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:36 14-05-2022

Հավաքի մասնակիցներին ահաբեկում են դիպուկահարներով. Իշխանյանը` մարդու իրավունքների խախտումների մասին

Իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը ներկայացրել է զեկույց վերջին շաբաթներում մարդու իրավունքների խախտումների մասին։

Իշխանյանը իր խոսքում նշել է․ «Մայիսի երկուսին բազմաթիվ ոստիկաններ տարբերանշաններ չեն ունեցել։ Մայիսի երկուսին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններին մասնակցել են դեմքն ամբողջությամբ ծածկված, առանց տանբերանշանի ոստիկանական համազգեստ կրող անձիք։ Սա միջազգային եվրոպական բոլոր նորմերի խախտում է։ Մայիսի չորսին ԱԺ-ի մոտ տեղադրված էին լուսաձայնային նռնակներ, և ներկա էին ինքնաձիգով զինված դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ և դիպուկահարներ։ Ամենակարևոր հարցերից մեկը խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության և իրավապահ մարմինների ուժերի համաչափ տեղադրումն է։ Այստեղ ոչ միայն համաչափություն չկա, այլև հավաքի մասնակիցներին ահաբեկում են դիպուկահարներով և այլն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի