Ներքին 3 տարի առաջ - 18:07 09-12-2022

Հուսանք՝ ապագայում չենք ունենա նախագիծ Փաշինյանին կից առանձին պետություն ստեղծելու. Քրիստինե Վարդանյան

Քննարկում ենք մի գերպաշտպանված խմբի պաշտպանությունն ավելացնել և ավելացնել նաև լիազորությունները. ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկն անվտանգությունն էր, որի համար էլ մարդիկ որոշում էին մշտական բնակություն հաստատել այստեղ:

«2020 թվականից հետո ունենք օկուպացված տարածքներ, անպաշտպան սահմաններ, այդ տարածքներում աճյուններ՝ նահատակների, դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն Երևանում, շարասյան կողմից հղի կնոջ վրաերթի դեպք՝ չպատժված մեղավորներով, ունենք ծնողներին քաշքշելու դեպք Եռաբլուրում՝ էլի չպատժված դեպք:

Ունենք սրա ֆոնին Ոստիկանության բյուջեի՝ շուրջ 14 տոկոս աճ՝ 10 մլն դրամով: Եվ եթե մտածում եք, որ սրա ֆոնին ունենք հանցագործությունների կրճատում, ապա՝ ոչ: Ունենք հանցագործությունների թվի աճ 27 տոկոսով կամ 5600-ից ավելի դեպքերով»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն այսօր պիտի բերեր օրենքի նախագիծ ահաբեկչության դեմ պայքարի մարմին ստեղծելու համար, սակայն հիմա բերվել է նախագիծ ՊՊԾ-ն դնել վարչապետի անմիջական հրամանատարության ներքո և Ներքին գործերի նախարարություն ստեղծել՝ կրկին նրան կից:

«Քննարկում ենք մի գերպաշտպանված խմբի պաշտպանությունն ավելացնել և ավելացնել նաև լիազորությունները: Իհարկե, իմաստ կունենար կոչ անել չքվեարկել այս օրենքի նախագծի օգտին, եթե չունենայինք խորհրդարանական մեծամասնություն, չլինեին պարգևավճարները, հրահանգը չլիներ: Իսկ քանի որ այս ամենը կա, քվեարկությունն էլ լինելու այնպես, ինչպես նախատեսված է, մնում է միայն հույս հայտնել, որ ապագայում չենք ունենա նախագիծ, որով կառաջարկվի Նիկոլ Փաշինյանին կից առանձին պետություն ստեղծել»,- նշեց Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է