Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:31 21-08-2022

ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ: Ըստ նախագծի, ՀՀ պետական սահմանի երեք նոր անցակետեր են տեղադրվելու հետևյալ վայրերում (տեղանուններն ըստ ԱԱԾ-ի).

1․ «Սոթք» («Քելբաջար») Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան)
2․ «Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)
3․ «Քարահունջ» («Էյվազլի»)

Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)։

Տավուշի մարզում անցակետ տեղադրելու մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա։ Հավանաբար սպասում են այդ շրջանում սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ավարտին…»։