Ներքին 3 տարի առաջ - 23:59 07-12-2022

Անչափահասի մոտ ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում շարունակել են ուժեղացված ծառայությունը, որի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել 3 երիտասարդ տղա։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նույն վաշտի մյուս պարեկները Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են 3 երիտասարդ տղաների: Մոտենալով նրանց, փորձում են պարզել ինքնությունը, ու այդ պահին նկատում են, որ նրանցից մեկը թևի տակ եղած պայուսակը (барсетка) փորձում է թաքցնել: Տեղում պարեկները ստուգում են այն, որի մեջ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի լիցքավորված ատրճանակ։ Նրանք տեղափոխվում են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք լինում են նաև ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով, որը նույնպես տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Տեղում պարզվում է, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Էմիլ Հ-ն, 18-ամյա Հրանտ Ա-ն և 18-ամյա Ռուբեն Ս-ն։ Վերջինս լինում է վարորդը, իսկ ատրճանակը հայտնաբերվել է Էմիլ Հ-ի մոտ։ Ատրճանակը եղել է նաև լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Նշված անձինք բաց են թողնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում